Կարևոր իրադարձություններ

Անդրանիկ Քոչարյանը՝ ՌԴ ՊՆ-ից ստացված սահմանազատման աշխատանքների առաջարկի մասին

19 Նոյեմբեր, 2021 11:45
Անդրանիկ Քոչարյանը՝ ՌԴ ՊՆ-ից ստացված սահմանազատման աշխատանքների առաջարկի մասին

Այսօր տեղի ունեցած ԱԺ ճեպազրույցի ընթացքում, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիային և դեմարկացիային վերաբերող ռուսական կողմից ներկայացված առաջարկներին։ 

 «Խոսքը գնում է զրոյական կետից սկսելու մասին: Եվ ՀՀ-ն տվել է իր համաձայնությունն այդ աշխատանքների սկզբին մասնակցելու համար: Վարչապետը դրա մասին է ասել»,-ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Էդուարդ Աղաջանյանն իր խոսքում անդրադառնալով այս թեմային ասաց, որ . այդ մասին նաև գրավոր ծանուցվել է Ռուսաստանի Դաշնությանը․

«Խոսքը մեր կողմից համաձայնության մասին է: Այն պահին, երբ որոշակի տեխնիկական հարցերի վերաբերյալ ձեռք կբերվի համաձայնություն, ՀՀ-ն պատրաստ է սկսել հանձնաժողովի ձևավորման գործընթացը և անցնել բուն աշխատանքներին։ Որոշակի տեխնիկական հարցերի շուրջ համաձայնություն ձեռք բերելուց հետո պատրաստ ենք ձևավորել հանձնաժողով և անցնել աշխատանքներին»։ 

Աղաջանյանը նշեց նաև, որ բովանդակության մասին խոսելը դեռ վաղ է, խոսքը նախապատրաստական աշխատանքների սկզբի մասին է:

Աղաջանյանը, նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ագրեսիայի ֆոնին ՌԴ-ին դիմելու հարցին անդրադառնալով, շեշտեց, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանին՝ ստանալու համար աջակցություն, որպեսզի առաջին հերթին վերականգնվի ՀՀ տարածքային ամբողջականությունը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին