Կարևոր իրադարձություններ

Չկա բնակավայր, որտեղ կենսապահովման խնդիր կա կամ ընդհանրապես կտրված է կամ շրջափակման մեջ է․ Փաշինյան

18 Նոյեմբեր, 2021 12:16
Չկա բնակավայր, որտեղ կենսապահովման խնդիր կա կամ ընդհանրապես կտրված է կամ շրջափակման մեջ է․ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը շեշտեց այն փաստը, որ մամուլում տարածվել են պնդումներ այն մասին, որ Սյունիքում կան գյուղեր, որոնք հայտնվել են շրջափակման մեջ։ Նա խնդրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին այս թեմայի վերաբերյալ տեղեկություն տրամադրել։ 

«Եթե չունենք նման գյուղեր, որտեղի՞ց է այդ տեղեկատվությունն ամենօրյա ռեժիմով շրջանառվում մամուլում և սոցցանցերում»,- հարցրեց Փաշինյանը։ 

«Կա 7 ճանապարհ, որոնց մասին անընդհատ խոսում են. մեկը Տաթև-Աղվանին է, որն ավարտված է և արդեն երթևեկելի: Նախատեսված է եռաշերտ ասֆալտապատում։ Հիմա երկու շերտն է տեղադրված։ Գարնանը, եթե որոշ թերություններ լինեն, կշտկենք, երրորդ շերտը կտեղադրվի։ Մյուս 6 հատվածներում աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այդ 6 հատվածներից մեկը Քաշունի-Բարձրավան ճանապարհն է, որը 9,5 կմ է։ Ճանապարհի մի մասը մոտ 3,5-4 կմ է, իսկ մյուս հատվածներում շարունակվում են բարեկարգման, ճանապարհի անցանելիության կարգավորման և անհրաժեշտության դեպքում նաև խճապատման աշխատանքները»,- ասաց նախարարը։

Սանոսյանը նշեց, որ կկառուցեն Կապան-Ճակատեն նոր ճանապարհը, որն ավելի հեշտ ու մատչելի կլինի, ինչպես նաև շարունակվում են Տաթև-Լծեն 19,9 կմ ճանապարհների աշխատանքները։ 

«Չկա բնակավայր, որտեղ կենսապահովման խնդիր կա կամ ընդհանրապես կտրված է կամ շրջափակման մեջ է»,-հավելեց վարչապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին