Կարևոր իրադարձություններ

Լոռու մարզում ճակատ-ճակատի բախվել են «Opel»-ը և «06»-ը․ կան զոհ և վիրավորներ

17 Նոյեմբեր, 2021 20:22
Լոռու մարզում ճակատ-ճակատի բախվել են «Opel»-ը և «06»-ը․ կան զոհ և վիրավորներ

Այսօր՝ ժամը 18։35-ի սահմաններում, Ստեփանավան-Օձուն ավտոճանապարհի՝ Այգեհատ գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են Opel և ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով  1 հոգի տեղում մահացել է, իսկ 3-ը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Ալավերդի» ԲԿ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։  

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին