Կարևոր իրադարձություններ

Նպատակ կա գործող ատոմակայանի կյանքը երկարաձգել և նոր ատոմակայան կառուցել․ Սուրեն Պապիկյան

17 Նոյեմբեր, 2021 18:47
Նպատակ կա գործող ատոմակայանի կյանքը երկարաձգել և նոր ատոմակայան կառուցել․ Սուրեն Պապիկյան

Այսօր ԱԺ-ում տեղի ունեցած հարցուպատասխանի ընթացքում ՀՀ նախկին փոխվարչապետ, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշեց․

«Նպատակ դրել էինք ՀՀ-ում «պղնձի խտանյութի արտահանումը» փոխարինել «պղնձի ձուլմամբ»: Այս ուղղությամբ երկար քննարկումներ ենք ունեցել, և մեր այս ուղերձը ներդրողների կողմից ճիշտ արձագանք է գտել: «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խումբը և նրա ղեկավարը ՀՀ-ում բաժնեմասեր ձեռք բերելուց հետո Կառավարությանը որպես գործընկեր այս ծրագրի մաս են դարձրել: Մենք սիրով ընդունել ենք այս առաջարկը: Առաջիկայում նշմարվում է պրոցեսի երկարաժամկետ շղթան, այն է՝ ՀՀ-ն պիտի նախաձեռնի էներգետիկ ռեսուրսների ներգրավում: Խոսքը վերաբերում է ատոմակայանի նոր էներգաբլոկի ստեղծմանը»։

 

Լրահոս

Դիտել ավելին