Կարևոր իրադարձություններ

Բայրամովը խոստովանել է, որ «միջանցքների» բացմանն ուղղված քայլեր չկան

17 Նոյեմբեր, 2021 16:18
Բայրամովը խոստովանել է, որ «միջանցքների» բացմանն ուղղված քայլեր չկան

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցի ընթացում անդրադարձել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին թուրք-ադրբեջանական հայտնի թեզին:

«Ադրբեջանին ու Նախիջևանին կապող այդ տրանսպորտային երթուղով կձևավորվի Թուրքիայից ճանապարհ դեպի եվրոպական շուկաներ, այն կդառնա նաև ճանապարհ Թուրքիայից դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ»,- ասել է Բայրամովը՝ հավելելով , որ «միջանցքի» բացման կոնկրետ ժամկետ նշելը վաղաժամ է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բայրամովը հայտարարել էր, թե «գործընթացը գնում է, սակայն դժվարություններով»։

 

Լրահոս

Դիտել ավելին