Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրմամբ

16 Նոյեմբեր, 2021 22:25
Ֆրանսիան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրմամբ

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ֆրանսիան անհանգստացած է հայ-ադրբեջանական հակամարտության սրմամբ և կոչ է անում կողմերին պահպանել 2020 թվականի նոյեմբերին Մոսկվայում ստորագրված հրադադարի պայմանները։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է․

«Ֆրանսիան խորը մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանի անվտանգության վատթարացման և ծանր զինատեսակների ենթադրյալ կիրառման կապակցությամբ, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, հատկապես հայկական կողմից: Ֆրանսիան կողմերին կոչ է անում պահպանել հրադադարը, որը նրանք պարտավորվել են պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրում»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին