Կարևոր իրադարձություններ

Հնարավոր են զանգեր և նամակներ կասկածելի համարներից ու օգտահաշիվներից. «Վիվա-ՄՏՍ»-ը զգոնության կոչ է անում

16 Նոյեմբեր, 2021 17:40
Հնարավոր են զանգեր և նամակներ կասկածելի համարներից ու օգտահաշիվներից. «Վիվա-ՄՏՍ»-ը զգոնության կոչ է անում

«Վիվա-ՄՏՍ»-ը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի բաժանորդներ,

Այս գրառումը կանխարգելիչ նպատակ ունի։

Խնդրում ենք լինել զգոն․

1. Հնարավոր են զանգեր և նամակներ ադրբեջանական համարներից ու օգտահաշիվներից։ Հորդորում ենք անտեսել դրանք և ոչ մի դեպքում ետ զանգեր չկատարել։

2. Հորդորում ենք ոչ մի դեպքում չնկարահանել ու համացանցում չզետեղել զինված ուժերի/զինտեխնիկայի տեղաշարժի վերաբերյալ տեսանյութեր։

3. Հորդորում ենք զերծ մնալ կասկածելի հրապարակումների ու չճշտված լուրերի տարածումից՝ անհարկի խուճապ չհարուցելու համար։

4. Հորդորում ենք հետևել պաշտոնական լրահոսին։

Շնորհակալություն»,-նշված է հայտարարության մեջ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին