Կարևոր իրադարձություններ

Գնդակոծության են ենթարկվում հայկական դիրքերը. ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

16 Նոյեմբեր, 2021 13:33
Գնդակոծության են ենթարկվում հայկական դիրքերը. ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։ Իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին