Կարևոր իրադարձություններ

Անչափահասները Բովաքար սարից իջնելու ճանապարհին մոլորվել են. ԱԻՆ

14 Նոյեմբեր, 2021 22:25
Անչափահասները Բովաքար սարից իջնելու ճանապարհին մոլորվել են. ԱԻՆ

Նոյեմբերի 14-ին, ժամը 19:07-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի Մարգահովիտ գյուղի Բովաքար կոչվող սարից իջնելու ճանապարհին մոլորվել են։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրտվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ Մարգահովիտ գյուղի հյուսիսային հատվածում գտնվող սարալանջին՝ «կարմիր խաչ» կոչվող հատվածում, հայտնաբերել են Մ․Մ․-ին (ծնված 2007 թ․) և Մ․Մ․-ին (ծնված 2005 թ․) և ուղեկցել անվտանգ տարածք

 

Լրահոս

Դիտել ավելին