Կարևոր իրադարձություններ

Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհին նորոգման աշխատանքներ են կատարվում

09 Նոյեմբեր, 2021 20:59
Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհին նորոգման աշխատանքներ են կատարվում

Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ313+000-կմ316+350 հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Նորոգվող մոտ 3.5կմ-ը գտնվում է Կապան-Քաջարան հատվածում։ Այս մասին տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրությունից, որում մասնավորապես ասված է․

«Կապալառուն՝ «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ն, միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարել է ճանապարհային ծածկի ֆրեզում, փոսային նորոգումներ, տեղադրվել է հարթեցնող շերտ, երթևեկելի մասի ասֆալտբետոնե ծածկ։ Կտեղադրվեն ազդանշանային սյուներ, ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։

Շինաշխատանքների ավարտը նախատեսված է մինչև սույն թվականի նոյեմբերի 30-ը։

 

Աշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով»։

 

Լրահոս

Դիտել ավելին