Կարևոր իրադարձություններ

Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի փոխնախագահ

09 Նոյեմբեր, 2021 17:10
Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի փոխնախագահ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայկական ազգային հանձնաժողովը հայտնում է, որ նոյեմբերի 9-ին Փարիզում մեկնարկած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի բացման նիստին կայացան համաժողովի նախագահի և տարածաշրջանային խմբերը ներկայացնող փոխնախագահների ընտրությունները։
 
Արևելաեվրոպական տարածաշրջանային խմբից համաժողովի փոխնախագահ ընտրվեց Հայաստանը։
 
 Տեղեկանք՝ Գլխավոր համաժողովը ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրագույն ղեկավար մարմինն է՝ բաղկացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունների ներկայացուցիչներից։ Այն հավաքվում է երկու տարին մեկ անգամ և որոշում կազմակերպության քաղաքականությունն ու աշխատանքի հիմնական ուղղությունները: Վերջինիս պարտականությունն է սահմանել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերն ու բյուջեն։ Այն նաև ընտրում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի անդամներին և չորս տարին մեկ անգամ նշանակում կազմակերպության գլխավոր տնօրենին:
 

Լրահոս

Դիտել ավելին