Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    489,5

  • EUR

    544
    556

  • RUB

    6,36
    6,6

Կարևոր իրադարձություններ

Չինաստանը Հայաստանի համար հիմնական արտահանման ուղղությունների ցանկում է. Վահան Քերոբյան

06 Նոյեմբեր, 2021 12:29
Հեղինակ՝ Վահան Քերոբյան
Չինաստանը Հայաստանի համար հիմնական արտահանման ուղղությունների ցանկում է. Վահան Քերոբյան
Չինաստանը Հայաստանի համար հիմնական արտահանման ուղղությունների ցանկում է, սակայն ծավալային առումով ապրանքների արտահանումը կազմում է շուրջ 300մլն դոլար։ Շատ չնչին է նաև դեպի Չինաստան ծառայությունների արտահանումը, եթե հաշվի առնենք այն չիրացված ներուժը, որ առկա է այդ հսկայական շուկայի հետ մեր փոխհարաբերություններում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերբյանը:
 
Այսօր մասնակցել եմ «Արտահանիր դեպի Չինաստան – մեծ նպատակներ և մեծ ձեռքբերումներ» միջոցառմանը, որը կազմակերպել է Թոդ Ֆաբաքերն ու իր թիմը, ով Գյումրիում խոշորագույն Digital Pomegranate ԻՏ ընկերության և Distrikt քաղաքաշինական ծրագրի հեղինակն է։
 
Digital Pomegranate-ը բացառություն է այս համատեքստում, քանի որ իր հաճախորդների մեծ մասը հենց չինական ընկերություններ են։
 
Նման նախաձեռնությունները շատ կարեւոր են մեր չինական օրակարգը ձեւավորելու եւ այսօրվա իրավիճակի մեջ բեկում մտցնելու համար։ Մենք պատրաստ ենք աջակցել արտահանման շուկաների բացահայտմանն ու բազմազանեցմանն ուղղված ցանկացած նախաձեռնության։

Լրահոս

Դիտել ավելին