Կարևոր իրադարձություններ

Երևանի Նոր Արեշի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել

04 Նոյեմբեր, 2021 13:47
Երևանի Նոր Արեշի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Նոյեմբերի 4-ին, ժամը 07։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Արեշ 22-րդ փողոցի տներից մեկում։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։15-ին, մարվել՝ 08։37-ին։ Այրվել են տան տանիքի բաղդադե կառուցատարրերը (մոտ 60 քմ) խոհանոցը՝ գույքով (մոտ 20 քմ) և նախասրահը (մոտ 15 քմ)։

 

Լրահոս

Դիտել ավելին