Կարևոր իրադարձություններ

Չպատվաստված աշխատակիցները 14 օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխան ներկայացնելու փոխարեն ստիպված կլինեն այն ներկայացնել 7 օրը մեկ. Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)

04 Նոյեմբեր, 2021 13:10
Չպատվաստված աշխատակիցները 14 օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխան ներկայացնելու փոխարեն ստիպված կլինեն այն ներկայացնել 7 օրը մեկ. Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)

Հայաստանում դեկտեմբերի 1-ից աշխատավայրում ՊՇՌ թեստի  բացասական պատասխան ներկայացնելու պարբերականությունը կկրճատվի մեկ շաբաթով. չպատվաստված աշխատակիցները 14 օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխան ներկայացնելու փոխարեն ստիպված կլինեն այն ներկայացնել 7 օրը մեկ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այսօր շրջանառվելու է հրամանի փոփոխության նախագիծ: Մենք առաջարկելու ենք, որ դեկտեմբերի 1-ից աշխատատեղերում ներկայացվող թեստերի բացասական պատասխանի համար 14-օրյա ժամկետը փոխվի և դառնա 7-օրյա»,- ասաց նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին