Կարևոր իրադարձություններ

Արցախի մասին ֆիլմը ճանաչվել է լավագույնը միանգամից 4 անվանակարգերում

03 Նոյեմբեր, 2021 21:06
Արցախի մասին ֆիլմը ճանաչվել է լավագույնը միանգամից 4 անվանակարգերում

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը Օնտարիոյի (Կանադա) միջազգային կինոփառատոնի 4 անվանակարգերում («Լավագույն ձայն», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն սցենար», «Լավագույն միջազգային ֆիլմ») ճանաչվել է լավագույնը:

Գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը (50 տարեկան) 2016 թ.-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է օպերային երիտասարդ երգչուհի Սոֆյա Մարտիի (35 տարեկանհետ։ Ռոբերտի և Սոֆյայի հաճախակի հանդիպումներն արթնացնում են փոխադարձ սիրո զգացումՀընթացս պարզվում էոր Սոֆյան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն էորին 1992 թ.-ին՝ Թալիշի անկման օրըՌոբերտը թողել էր գյուղում՝ գերեվարվածապա յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները...

Ֆիլմը ստեղծվել է «Ֆիշ Այ Արթ» մշակութային հիմնադրամի և «Արթբոքս» կինոընկերության կողմից «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի ֆինանսական աջակցությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին