Կարևոր իրադարձություններ

Փրկարարները քաղաքացու դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

02 Նոյեմբեր, 2021 22:36
Փրկարարները քաղաքացու դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

Նոյեմբերի 2-ին, ժամը 18։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ինքնասպան է եղել՝ նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Փրկարարները Հ․ Ա․-ի (ծնված 2005 թ․) դին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

 

Լրահոս

Դիտել ավելին