Կարևոր իրադարձություններ

Պարեկային ծառայության ներդրման գործընթացը կավարտվի մինչև 2024 թվականի վերջ

01 Նոյեմբեր, 2021 12:47
Պարեկային ծառայության ներդրման գործընթացը կավարտվի մինչև 2024 թվականի վերջ

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց, որ ներկայումս ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում Լոռու և Շիրակի մարզերում պարեկային ծառայության ներդրման ուղղությամբ, որոնք նախատեսվում է գործարկել 2022 թվականի ապրիլ ամսին, ինչպես նաև արդեն իսկ նախապատրաստվել է նշված ստորաբաժանումների նախնական կառուցվածքները և ֆինանսական գնահատականները, ընթացքի մեջ է անհրաժեշտ տրանսպորտային, նյութատեխնիկական, սպառազինային և այլ միջոցների ձեռքբերման ու ենթակառուցվածքների ձևավորման գործընթացը։

«Մնացած 8 մարզերում իրականացվում են պարեկային ծառայության ներդրման համար անհրաժեշտ կարիքների, ուժերի և միջոցների ուսումնասիրություններ:Ողջ հանրապետությունում պարեկային ծառայության ներդրման գործընթացը նախատեսվում է փուլային տարբերակով ավարտին հասցնել մինչև 2024 թվականի վերջը»,-ասաց Ֆիդանյանը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին