Կարևոր իրադարձություններ

Աբովյանում ամբողջությամբ հիմնանորոգվել և ասֆալտապատվել են քաղաքի գլխավոր ճանապարհները

01 Նոյեմբեր, 2021 10:37
Աբովյանում ամբողջությամբ հիմնանորոգվել և ասֆալտապատվել են քաղաքի գլխավոր ճանապարհները
Կոտայքի մարզի Աբովյան համայնքում սուբվենցիոն ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվել և ասֆալտապատվել է քաղաքի գլխավոր ճանապարհները՝ Հատիսի և Հանրապետության պողոտաները:
 
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ մարզպետի և Աբովյան համայնքի ղեկավարի ուղեկցությամբ ծանոթացել է իրականացված աշխատանքներին:
 
Երկու ծրագրի ընդհանուր բյուջեն արժեցել է 654.627.050 դրամ:
 
Պետական բյուջեի աջակցությամբ Կոտայքի մարզում միայն այս տարի 89 սուբվենցիոն ծրագիր է հաստատվել: Դրանց մի մասն արդեն ավարտվել են, մի մասը՝ ընթացքի մեջ են:
 

Լրահոս

Դիտել ավելին