Կարևոր իրադարձություններ

Կայացավ «Կորիզ» համադպրոցական մրցույթի մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)

31 Հոկտեմբեր, 2021 11:21
Կայացավ «Կորիզ»  համադպրոցական մրցույթի մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)

Մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ «Կորիզ»  համադպրոցական մրցույթի մրցանակաբաշխությունը:

«Կորիզ»  կրթական ծրագրի շուրջ հավաքվել էին 30-ից ավելի ընկերություններ, հեղինակավոր մարդիկ:

«Մենք միասին երկու գլխավոր առաքելություն ունենք՝ խրախուսել երեխաների կրթվելու մղումը, որպեսզի երեխաները տեսնեն՝ գիտելիքի, կրթության, տեխնոլոգիաների շնորհիվ կարելի է մեծ հաջողությունների հասնել: Երկրորդը՝ մեծարենք ուսուցչին, որովհետև ուսուցիչներն են, որ անում են ամեն ինչ, որպեսզի մեր ապագա սերունդները լինեն լավը, պատրաստված, և մենք ունենանք լավ հայրենիք:  Սա իրական տոն է՝ աշակերտների և ուսուցիչների համար» ,- ասաց «Կորիզ» մրցույթի հեղինակ, Dasaran.am կրթական ծրագրի ղեկավար Սուրեն Ալոյանը:

 «Կորիզ»  մրցույթին մասնակցել է 6300 աշակերտ՝ Հայաստանից և Արցախից, ընդհանուր առմամբ՝ ընտրվել են մոտ 100 աշակերտներ, որից 5-12 դասարանների աշակերտների մեջ ընտրվեցին 10 լավագույն աշակերտները, որոնց էլ յուրաքանչյուր դասարանից ընտրվեցին լավագույն երեք աշակերտները:

Առաջին երկրորդ և երրորդ տեղը զբաղեցնող աշակերտներին, համապատասխանաբար, տրվեցին նոութբուք, պլանշետ և բջջային հեռախոս: Խրախուսական նվերներ տրվեցին նաև 10 լավագույն աշակերտներին:

Մրցույթի գործընկեր կազմակերպությունների կողմից նվերներ տրվեցին նաև ուսուցիչներին և դպրոցի տնօրեններին:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին