Կարևոր իրադարձություններ

Եռօրյա զորավարժությունների շրջանակում անցկացվել են հրետանային ստորաբաժանումների ցուցադրական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ

27 Հոկտեմբեր, 2021 17:29
Եռօրյա զորավարժությունների շրջանակում անցկացվել են հրետանային ստորաբաժանումների ցուցադրական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ

Հոկտեմբերի 27-ին N զորամիավորումում մեկնարկած եռօրյա զորավարժությունների շրջանակում անցկացվել են հրետանային ստորաբաժանումների ցուցադրական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Հրետանային ստորաբաժանումները, զբաղեցնելով նախորոշված շրջանները, ստացել են պայմանական հակառակորդի կոորդինատների հայտնաբերման, կրակակետերն ու կարևոր նշանակության օբյեկտները, հրամանատարական կետերը, ռազմական տեխնիկան ու կենդանի ուժը ոչնչացնելու մարտական առաջադրանք։

Զինծառայողներն արագ և ճշգրիտ գործողություններով կատարել են առաջադրված խնդիրները, ցուցաբերել մասնագիտական բարձր կարողություններ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին