Կարևոր իրադարձություններ

Հայտնի են Արագածոտնում «Գազել»-ի ողբերգական ավտովթարից մահացածների և վիրավորների անունները

23 Հոկտեմբեր, 2021 23:17
Հայտնի են Արագածոտնում «Գազել»-ի ողբերգական ավտովթարից մահացածների և վիրավորների անունները

Սեպտեմբերի 20-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացածների և վիրավորների ինքնությունը պարզվել է Հ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մահ) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ, մասնավոր անձի կողմից վարած մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Լիդա Ղազարյանը, Գարուշ Ավետիսյանը, Արփիկ Ղազարյանը, Նարեկ Ղուկասյանը, Պավել Վերնեցյանը, Օվսաննա Ղազարյանը, Աննա Մանուկյանը, Արմենուհի Դավթյանը, Գագիկ Հակոբյանը և ևս 1 ուղևոր (անգիտակից) տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որոնց տարիքն ու բնակության հասցեները ճշտվում են, իսկ մյուս ուղևորներ, Գյումրիի բնակիչներ, 31-ամյա Անի Մինասյանը, 31-ամյա Կարուշ Ավետիսյանը, 22-ամյա Սյուզաննա Հարությունյանը և Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Քրիստինա Կուչուրյանը տեղափոխվել են «Աշտարակ» ԲԿ:

Պարզ է դարձել, որ վթարի հետևանքով մահացածներն են 35-ամյա Արթուր Պալոյանը, 41-ամյա Շուշանիկ Սահակյանը, ով Գյումրիի բնակիչ էր, Երևանի բնակիչ 37-ամյա Անի Ուարուարեանը, Գյումրիի բնակիչ, 21-ամյա Արմեն Շարոյանը և վարորդը, Գյումրիի բնակիչ՝ 59-ամյա Հարություն Կոստանյանը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին