Կարևոր իրադարձություններ

Արարատի մարզում բախվել են Peugeot-ն ու Skoda-ն, նրանցից մեկն էլ երկաթե արգելապատնեշներին. 5 վիրավորներից 3-ը երեխաներ են

23 Հոկտեմբեր, 2021 18:26
Արարատի մարզում բախվել են Peugeot-ն ու Skoda-ն, նրանցից մեկն էլ երկաթե արգելապատնեշներին. 5 վիրավորներից 3-ը երեխաներ են

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Անուշավան Սաղոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 21-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ այդ օրը, ժամը 13։40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 43 կմ հատվածոմ բախվել են Արարատի մարզի բնակիչ՝ 43-ամյա Սաշա Ն-ի վարած Peugeot մակնիշի և Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 33-ամյա Մարտիկ Խ-ի վարած SKoda մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Վայոց Ձորի մարզի բնակչներ՝ 26-ամյա Սվետլանա Խ-ն, 33-ամյա Հասմիկ Դ-ն, 4-ամյա Հակոբ Խ-ն, 5-ամյա Անգելինա Խ-ն և 2-ամյա Հայկ Խ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» ԲԿ։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: 

 

Լրահոս

Դիտել ավելին