Կարևոր իրադարձություններ

ՔՏՀԱ-ն ստուգումներ է իրականացրել Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում․ հայտնաբերվել է 26 խախտում

21 Հոկտեմբեր, 2021 13:19
 ՔՏՀԱ-ն ստուգումներ է իրականացրել Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում․ հայտնաբերվել է 26 խախտում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը խստացված գրաֆիկով վերահսկողական աշխատանքները հոկտեմբերի 21-ին ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ իրականացրել է Երևանի Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում, տեղեկացնում են գերատեսչությունից։

Հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով առավոտյան ժամերին կատարված վերահսկողության արդյունքում մշտադիտարկվել է ուղևորափոխադրում կատարող 297 տրանսպորտային միջոց և հայտնաբերվել է խախտման 26 դեպք։Դրանց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։

Հասարակական տրանսպորտում ուժեղացված վերահսկողությունը շարունակվում է և կշարունակվի նաև առաջիկա օրերին։

 

Լրահոս

Դիտել ավելին