Կարևոր իրադարձություններ

Երևան-Գյումրի ավտոճանապարհին մարդատար «GAZel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա 5 զոհ, 12 վիրավոր

20 Հոկտեմբեր, 2021 09:29
Երևան-Գյումրի ավտոճանապարհին մարդատար «GAZel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա 5 զոհ, 12 վիրավոր

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 07:04-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ըստ նախնական տվյալների կան զոհեր և տուժածներ։

Դեպքի մասին մանրամասներ է հայտնել նաև Shamshyan.com-ը։ Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 5 հոգի տեղում մահացել են, 12 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը՝ Թալինի, մի մասը՝ Աշտարակի բժշկական կենտրոններ։  

 

Լրահոս

Դիտել ավելին