Կարևոր իրադարձություններ

Հանձնաժողովը կողմ քվեարկեց «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծին

19 Հոկտեմբեր, 2021 12:30
Հանձնաժողովը կողմ քվեարկեց «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծին

ՀՀ Ազգային Ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։

«Նախագծով նախատեսվում է սահմանել անվտանգությանը սպառնալու դեպքում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ թշնամական որևէ գործողություն կատարելիս օդանավին կամ թռչող այլ սարքին վայրէջքի պարտադրումը, իսկ այդ գործողությունների շարունակման դեպքում՝ օդանավի կամ թռչող այլ սարքի ոչնչացման իրավունքը»,- հայտարարեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

Նախագիծն ընդունվեց և ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին