Կարևոր իրադարձություններ

«Հայաստան» դաշինքը շարունակում է իր մարզային այցելությունները

16 Հոկտեմբեր, 2021 22:57
Հեղինակ՝ Իշխան Սաղաթելյան
«Հայաստան» դաշինքը շարունակում է իր մարզային այցելությունները

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Հայաստան դաշինքի իմ գործընկերներ Սեյրան Օհանյանի, Ելենա Կիրակոսյանի, Արամ Վարդևանյանի, Արծվիկ Մինասյանի և Քրիստինե Վարդանիյանի հետ այցելել ենք քաղաք Աբովյան, որտեղ հանդիպում ենք ունեցել մեր քաղաքացիներին հետ։

Ներկայացրեցինք անցնող ամիսների մեր գործունեությունը և պատասխանեցինք քաղաքացիներին հուզող հարցերին։

Խոսեցինք ինչպես տեղական խնդիրների, այնպես էլ երկրի անվտագային ու սահմանային իրավիճակի, Արցախում ստեղծված կացության վերաբերյալ։

Առանձնահատուկ անդրադարձ կատարեցինք քաղաքացիների ակնկալիքներին և մեր առաջիկա անելիքներին»։

 

Լրահոս

Դիտել ավելին