Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    491
    498

  • EUR

    553,5
    565,5

  • RUB

    6,61
    6,85

Կարևոր իրադարձություններ

«Մոդեռնա» ընկերության պատվաստանյութը ԱՀԿ-ի կողմից հաստատվել է արտակարգ իրավիճակներում COVID-19 համավարակի դեմ կիրառելու համար. ԱՆ

16 Հոկտեմբեր, 2021 19:06
«Մոդեռնա» ընկերության պատվաստանյութը ԱՀԿ-ի կողմից հաստատվել է  արտակարգ իրավիճակներում  COVID-19 համավարակի դեմ կիրառելու համար. ԱՆ

«Մոդեռնա» ընկերության պատվաստանյութն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից հաստատվել է արտակարգ իրավիճակներում COVID-19 համավարակի դեմ կիրառելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

ԱՀԿ -ի կողմից արտակարգ իրավիճակների օգտագործման համար մինչև պատվաստանյութի հաստատվելը գնահատվում է COVID-19 պատվաստանյութերի որակը, անվտանգությունն ու արդյունավետությունը:

 Կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ Moderna պատվաստանյութը գրեթե 94.1 % արդյունավետ է COVID-19- ից պաշտպանվելու համար ՝ առաջին դեղաչափից 14 օր անց:

 

Լրահոս

Դիտել ավելին