Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490,5
    497,5

  • EUR

    552,5
    564,5

  • RUB

    6,58
    6,82

Կարևոր իրադարձություններ

Համավարակի աճող տեմպերի պայմաններում Կոտայքի բուժհիմնարկներում սահմանվել է լրացուցիչ հերթապահություն

16 Հոկտեմբեր, 2021 14:19
Համավարակի աճող տեմպերի պայմաններում Կոտայքի բուժհիմնարկներում սահմանվել է լրացուցիչ հերթապահություն
Համաձայն ՀՀ Առողջապահության նախարարության համապատասխան ցուցումների, ինչպես նաև հաշվի առնելով հանրապետությունում առկա COVID-19 համավարակի աճող տեմպերը և եղանակային փոփոխություններով պայմանավորված վիրուսային հիվանդությունների ակտիվությունը հատկապես մանկահասակների շրջանում՝ Կոտայքի մարզպետարանից հայտնում են, որ Կոտայքի մարզի տարածաշրջանային պոլիկլինիկական ծառայությունները (Հրազդանի, Աբովյանի, Նաիրիի, Չարենցավանի բժշկական կենտրոններ և Բյուրեղավանի, Նոր Հաճնի պոլիկլինիկաներ) այսուհետ կգործեն՝
 
Աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-18:00-ը
 
Ոչ աշխատանքային օրերին կսահմանվեն լրացուցիչ հերթապահություններ՝ ժամը 10:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում:
 
 Լրացուցիչ հերթապահությունները կիրականացվեն մանկաբույժ և/կամ ընտանեկան բժշկի մասնակցությամբ և միտված են մեր բնակչությանը պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում ապահովելուն:
Եղեք իրազեկված և առողջ:

Լրահոս

Դիտել ավելին