Կարևոր իրադարձություններ

Վերջին շրջանում հայկական ղեկավարությունը հետաքրքրված է Հայաստանում ռուսական դպրոցների բացմամբ. Լավրով

15 Հոկտեմբեր, 2021 16:12
Վերջին շրջանում հայկական ղեկավարությունը հետաքրքրված է Հայաստանում ռուսական դպրոցների բացմամբ. Լավրով

Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում հետաքրքրված է ռուսական դպրոցների բացմամբ: Այս մասին Արտասահմանում բնակվող Հայրենակիցների 7-րդ համաշխարհային կոնգրեսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխացում է РИА Новости  գործակալությունը:

«Տաջիկստանում մեր մեթոդաբանության ուսուցման ամբողջական ծրագրով հինգ ռուսական դպրոց է բացվում։ Այժմ նմանատիպ ծրագիր է պատրաստվում Ուզբեկստանի համար։ Վերջին շրջանում հայկական նոր ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերել, որպեսզի նույնպիսի ծրագիր արվի Հայաստանի համար»,- ասել է Լավրովը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին