Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490,5
    497,5

  • EUR

    552
    564

  • RUB

    6,61
    6,85

Կարևոր իրադարձություններ

Խորհրդարանում թեժ քննարկումներ են սպասվում. «Հրապարակ»

15 Հոկտեմբեր, 2021 08:42
Խորհրդարանում թեժ քննարկումներ են սպասվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հոկտեմբերի 25-ից խորհրդարանում թեժ քննարկումներ են սպասվում, կառավարությունը խորհրդարան է ուղարկել եկող տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը, որը նախ կքննարկվի ԱԺ մշտական հանձնաժողովներում, ապա՝ լիագումար նիստերում։ Համաձայն ներկայացված գրաֆիկի, առաջին քննարկմանը ներկա կգտնվի եւ բյուջեն կներկայացնի Նիկոլ Փաշինյանը։

2022թ. պետբյուջեի նախագծով գալիք տարի պետության ծախսերը կկազմեն 2 տրիլիոն 188 միլիարդ դրամ (այսօրվա փոխարժեքով՝ ավելի քան 4 միլիարդ 483 միլիոն ԱՄՆ դոլար), ինչը 2021թ. պետբյուջեից ավելի է 338 միլիարդ դրամով։ Այդքանով հանդերձ, գալիք տարի կառավարությունը ծրագրում է ստանալ 1 տրիլիոն 946 միլիարդ դրամի եկամուտ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին