Կարևոր իրադարձություններ

ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը համապատասխան հետաքննություն է անցկացնում. Զախարովան՝ Մարտակերտում խաղաղ բնակչի սպանության մասին

14 Հոկտեմբեր, 2021 13:05
ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը համապատասխան հետաքննություն է անցկացնում. Զախարովան՝ Մարտակերտում խաղաղ բնակչի սպանության մասին

Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը համապատասխան հետաքննություն է անցկացնում՝ Ադրբեջանի կողմից իրականացրած կրակոցների հետևանքով Մարտակերտի շրջանում խաղաղ բնակչի մահվան կապակցությամբ: Այս մասին հինգշաբթի օրը ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Իրենց պատասխանատվության գոտում միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերի համակարգման համար ռուս խաղաղապահները անդադար գործունեություն են ծավալում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ: Տվյալ ողբերգական միջադեպը հաստատում է երեք երկրի առաջնորդների հայտարարությունների բոլոր դրույթների անխափան կիրառումը: Կոչ ենք անում երկու կողմին հնարավորինս շուտ վերացնել հումանիտար դատում առկա փոխադարձ խնդրահարույց հարցերը, փոխանակել գերիներին՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» ձևաչափով և ականապատման քարտեզները»,- ասել է Զախարովան:

 

Լրահոս

Դիտել ավելին