Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473,5
    480,5

  • EUR

    547
    561

  • RUB

    6,76
    7

Կարևոր իրադարձություններ

 

Մասիսի 21-ամյա բնակիչը «Իդրամ» վճարային համակարգով 8 քաղաքացուց խաբեությամբ գումար է հափշտակել (տեսանյութ)

13 Հոկտեմբեր, 2021 16:08
Մասիսի 21-ամյա բնակիչը  «Իդրամ» վճարային համակարգով 8 քաղաքացուց խաբեությամբ գումար է հափշտակել (տեսանյութ)

Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ Մասիս քաղաքի 21-ամյա մի երիտասարդ Շիրակի մարզի 8 բնակչից խաբեությամբ գումար է հափշտակել։

Ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ երիտասարդը ներկայանալով վարկային կազմակերպության աշխատակից՝ Գյումրի քաղաքի տարբեր վայրերում բջջային հեռախոսահամարներ է փակցրել և «Իդրամ» վճարային համակարգի միջոցով տարբեր օրերում Զույգաղբյուր և Ազատավան գյուղերի՝ երկու, Գյումրիի՝ 5 բնակչից, այս պահին հայտնի տվյալներով, խաբեությամբ, մոտ կես միլիոն դրամ է հափշտակել։

Բաժնի ծառայողները, համագործակցելով քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների հետ, սեպտեմբերի 28-ին կասկածվողին բերման ենթարկեցին ոստիկանության Աշոցքի բաժին։

Նա տվել է խոստովանական բացատրություն։

Հանգամանքները պարզվում են։

Քննությունը շարունակվում է։

Լրահոս

Դիտել ավելին