Կարևոր իրադարձություններ

Բարձր ենք գնահատում Հնդկաստանի ԱԳՆ հայտարարությունը, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է հետ քաշվի ՀՀ տարածքից. Արարատ Միրզոյան

13 Հոկտեմբեր, 2021 11:58
Բարձր ենք գնահատում Հնդկաստանի ԱԳՆ հայտարարությունը, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է հետ քաշվի ՀՀ տարածքից. Արարատ Միրզոյան

Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի սկզբունքային դիրքորոշումը, շարունակական աջակցությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակում: Այս մասին Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Հնդկաստանը, որպես աշխարհի ամենամեծ ժողովրդավարություն, խոշոր և արագ զարգացող տնտեսություն, ինչպես նաև խաղաղասեր քաղաքականություն վարող պետություն, կարող է իր ներդրումն ունենալ Հարավային Կովկասում կայունությանը, զարգացմանը և խաղաղությանը»,-ասաց Միրզոյանը:

Միրզոյանը շեշտեց նաև, որ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի ԱԳՆ-ի այս տարվա մայիսին արված հայտարարությունն այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է հետ քաշվեն ՀՀ ինքնիշխան տարածքից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին