Կարևոր իրադարձություններ

Ինչպես կարող էին պատվաստումները փրկել 43 քաղաքացիներին մահից. Անահիտ Ավանեսյանի գրառումը

12 Հոկտեմբեր, 2021 14:09
Հեղինակ՝ Անահիտ Ավանեսյան
Ինչպես կարող էին պատվաստումները փրկել 43 քաղաքացիներին մահից. Անահիտ Ավանեսյանի գրառումը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչպես կարող էին պատվաստումները փրկել 43 քաղաքացիներին մահից......

Շատ պարզ.

Երկու դեղաչափ պատվաստանյութ ստացած մարդու օրգանիզմում ձևավորվում են հակամարմիններ, և մեր օրգանիզմը մինչև իրական հիվանդությանը հանդիպելը արդեն իսկ ունի դրա դեմ պայքարելու ունակությունը։

Ի դեպ, ՀՀ բնակչության 95 տոկոսը իր կյանքում ստացել է ինչ-որ պատվաստում, և դա որևէ կերպ չի ազդել մեր առողջության վրա այլ պաշտպանել է մեզ տասնյակ հիվանդություններից։

Պատվաստումների շնորհիվ է, որ մեր երեխաները չեն հիվանդանում օրինակ` պոլիոմելիտով և նման այլ վտանգավոր հիվանդություններով։

Քովիդի դեմ պատվաստանյութը նույնկերպ է գործում, այն անվտանգ է և օգնում է, որ մենք պաշտպանվենք և պաշտպանենք մեր հարազատներին։

Քովիդը վտանգավոր է և կյանքեր է խլում, մինչդեռ կա դրանից ապահովագրվելու միջոցը»։

 

Լրահոս

Դիտել ավելին