Կարևոր իրադարձություններ

Բուժքույրը պատվաստված լինելու կեղծ հավաստագրեր է տվել. Մարտունու քրեական հետախույզների բացահայտումը (տեսանյութ)

12 Հոկտեմբեր, 2021 13:25
Բուժքույրը պատվաստված լինելու կեղծ հավաստագրեր է տվել. Մարտունու քրեական հետախույզների բացահայտումը (տեսանյութ)

Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ տեղեկություններ ստացան, որոնք իրացրեցին Գեղարքունիքի մարզային վարչության գործընկերների հետ։ Ձեռք բերված տվյալների համաձայն` Երանոս գյուղի բուժամբուլատորիայի բուժքույրներից մեկը գյուղի բնակիչներից մի քանիսին տվել է «COVID-19» համավարակի դեմ պատվաստվելու կեղծ հավաստագրեր, այն պարագայում, երբ այդ անձինք չեն պատվաստվել։ Բուժքույրը բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին ու խոստովանական բացատրություն տվել։ Օպերատիվ-հետախուզական ու քրեադատավարական միջոցառումները շարունակվում են։ Այս համատեքստում ոստիկանության պայքարը հետևողականորեն շարունակվելու է։ 

 

Լրահոս

Դիտել ավելին