Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    490

  • EUR

    543,5
    555,5

  • RUB

    6,37
    6,61

Կարևոր իրադարձություններ

Չգիտեմ ինչի փորձագետ ա Հոխիկյանը․ Պետրոս Ղազարյան

11 Հոկտեմբեր, 2021 15:11
Հեղինակ՝ Պետրոս Ղազարյան
Չգիտեմ ինչի փորձագետ ա Հոխիկյանը․ Պետրոս Ղազարյան

Հեռուստահաղորդավար, լրագրող Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ 

««Իրանը փակել է իր օդային տարածքը Ադրբեջանի ռազմական ավիացիայի համար, բայց ներքին կարգով չեն թույլատրվում նաև քաղաքացիական օդանավերի թռիչքները։ Սա Իրանի անթաքույց ուղերձն է Ադրբեջանին և Թուրքիային»
Սա փորձագետ Նաիրի Հոխիկյանի գրածն է: Չնայած չգիտեմ ինչի փորձագետ ա Հոխիկյանը, բայց ուրախացա, որ նա գիտի ինչ է Իրանը անում ներքին կարգով։Ուրիշ երկրներ հսկայական ծառայություններ են պահում նման բաներ իմանալու համար։Իսկ մենք Հոխիկյանին
նույնիսկ չենք պահում։
Էսօր կարդացի ,որ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է ,որ Իրանը երբեք չի փակել Ադրբեջանի համար իր օդային սահմանը։
Ես չեմ հասկանում Իրանի ԱԳՆ ում Հոխիկյան չեն կարդում՞։
PS. Ադրբեջանցի օդաչուներն անորոշ վիճակում են, չգիտեն Հոխիկյանին լսեն, թե Սաիդին»։

Լրահոս

Դիտել ավելին