Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    474
    481

  • EUR

    547
    561

  • RUB

    6,58
    6,82

Կարևոր իրադարձություններ

 

Երկու դպրոց կանցնի հեռավար կրթության. «Ժողովուրդ»

09 Հոկտեմբեր, 2021 09:35
Երկու դպրոց կանցնի հեռավար կրթության. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ավագ դպրոցը եւ Սյունիքի մարզի Շամբիի դպրոցը պետք է անցնեն հեռավար կրթության: Պատճառը կորոնավիրուսն է: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց ԿԳՄՍ նախարարության հանրակրթության եւ արտադպրոցական ծրագրերի մշակման եւ իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը.

«Սպասում ենք, որ մեզ գրություն ուղարկեն. Շամբիի դպրոցում մեկ դասարան պետք է անցնի հեռավար կրթության, իսկ Մարտունու ավագ դպրոցը՝ ամբողջապես, բայց դեռ պաշտոնական գրություն չենք ստացել»:

Բանն այն է, որ կարգավորում կա, համաձայն որի՝ եթե դպրոցում ընդհանուր վարակվածությունը 10 տոկոսը գերազանցում է, ապա դպրոցն անցնում է հեռավար կրթության: Մյուս կողմից՝ հաշվի առնելով կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային թվերը՝ աշակերտների ծնողները հետաքրքրված են՝ հնարավոր է արդյոք առաջիկայում հանրապետության բոլոր դպրոցներն անցնեն հեռավար կրթության: Այս հարցին ի պատասխան՝ նախարարության Հանրակրթության եւ արտադպրոցական ծրագրերի մշակման եւ իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց.

«Ճիշտն ասած, նման հարցի շուրջ քննարկում չի եղել:  Մենք սովորում ենք արդեն Covid-19-ի հետ ապրել։ Հատկապես այն պայմաններում, որ ոչ մի տեղ սահմանափակումներ չեն կիրառվում, նպատակահարմար չէ, որ դպրոցն անցնի հեռավար կրթության: Դա արդյունավետ չէ, քանի որ դպրոցից հետո աշակերտը, ուսուցիչը այլ տեղերում առանց սահմանափակումների են շփվում»:

Մասնագետը մեզ հետ զրույցում փոխանցեց նաեւ, որ թվով 8 դպրոցից 2-ն ամբողջապես անցել են հեռավար կրթության, իսկ մնացածում առանձին դասարաններ են: Օրինակ՝ Շիրակի մարզի Արեւիկի միջնակարգ դպրոցում երկու դասարան անցել է հեռավար կրթության, Սյունիքի Կապանի թիվ 1 դպրոցում մեկ դասարան է անցել հեռավարի: Երեւանի 170 ավագ դպրոցն անցել էր հեռավարի 2 շաբաթով, բայց հիմա արդեն կանոնավոր առկա դասապրոցես է ընթանում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին