Կարևոր իրադարձություններ

Բաթումիում 5-հարկանի բնակելի շենք է փլուզվել. փլատակների տակ մարդիկ են մնացել (տեսանյութ)

08 Հոկտեմբեր, 2021 13:43
Բաթումիում 5-հարկանի բնակելի շենք է փլուզվել. փլատակների տակ մարդիկ են մնացել (տեսանյութ)

Վրաստանի Բաթումի քաղաքում, Մայիսի 26-ի փողոցում, հինգ հարկանի բնակելի շենք է փլուզվել: Փլատակների տակ մարդիկ կան:

Այս պահին ինտենսիվ աշխատանքներ են ընթանում, տեղում մոբիլիզացվել են փրկարարները, քաղաքային ծառայությունները, ոստիկանությունը և շտապ օգնությունը:

Փրկարարներին օգնում են նաև քաղաքացիները Նրանք առաջինն ավերակների տակ մնացած մեքենաներից մեկից դուրս են բերել 6-7 տարեկան երեխայի: Տեղեկություններ կան, որ նույն մեքենայից նորածինէլ է դուրս բերվել:

Այժմ հայտնի է, որ փլատակների տակ մոտ տասը մեքենա կա մնացած, որոնք կայանված են եղել բազմահարկի տակ: Անհայտ է, թե մեքենաներից քանիսում են եղել մարդիկ և որքան է նրանց թիվը: Շենքի մի մասը փլուզվել է անմիջապես մեքենաների վրա:
Թե ինչն է պատճառ դարձել տան փլուզման, ըստ Բաթումիի քաղաքապետի պաշտոնակատար Լեյլա Սուրմանիձեի, կպարզվի հատուկ փորձաքննությամբ, սակայն բանն այն է, որ հինգ հարկանի շենքն իրականում վեց հարկանի էր, մի քանի տարի առաջ շենքին ավելացվել է ևս մեկ հարկ, սակայն, ըստ մասնագետների նախնական կարծիքի, դա չէր կարող փլուզման պատճառ հանդիսանալ:

« Հնարավոր է, որ գազի արտահոսքի հետևանքով պայթյուն եղած լինի: Այնուամենայնիվ, հստակ չեմ կարող ասել: Անվտանգության նկատառումներից ելնելով ՝ գազը և ջուրը կանջատված է շենքում, չփլուզված հատվածից բոլոր քաղաքացիները տարհանվել են», - ասել է քաղաքապետը լրագրողներին:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունն արդեն հանդես է եկել հայտարարությամբ, որ Բաթումում տան փլուզման գործով հետաքննություն է սկսվել, վիրավորների և մահացածների մասին տվյալները ճշտվում են:

Նաև նշվել է, որ փլատակների տակ գտնվող երկու մարդ կապի է դուրս եկել փրկարար ծառայության հետ: Նրանց վիճակը դեռ հայտնի չէ: Այս պահին փրկարարները ապամոնտաժում են փլատակները:

 

Լրահոս

Դիտել ավելին