Կարևոր իրադարձություններ

Հոկտեմբերի 30-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքը

07 Հոկտեմբեր, 2021 12:32
Հոկտեմբերի 30-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքը

Կառավարությունը 35 մլն դրամ հատկացրեց ԿԳՄՍ նախարարությանը՝ հոկտեմբերի 30-ին «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարի անցկացման համար: 

Մրցույթը նախատեսվում է  հոկտեմբերի 30-ին՝ Փարաքար-Էջմիածին հատվածում, 10 կմ երկարությամբ կրոսավազք:

Մրցաշարը կանցկացվի 3 տարիքային խմբով: Առաջին տեղը գրավածները կստանան 1 միլիոն դրամ, 2-րդ տեղը՝ 600 հազար դրամ, 3-րդ տեղը՝ 400 հազար դրամ, 4-րդը՝ 150 հազար դրամ, 5-րդը՝ 100 հազար դրամ, 6-10-րդ տեղերը՝ 75 հազար դրամ, 11-20-րդը՝ 50 հազար դրամ: 

 

Լրահոս

Դիտել ավելին