Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    474
    481

  • EUR

    547,5
    561,5

  • RUB

    6,64
    6,88

Կարևոր իրադարձություններ

 

Եթե միասին են, ուրեմն՝ բոլոր դժվարությունները հաղթահարելի են . «Զինվորի տուն»-ը պատմել է Վարդանի և Անահիտի սիրո պատմությունը (տեսանյութ)

05 Հոկտեմբեր, 2021 23:07
Հեղինակ՝ Զինվորի տուն վերականգնողական կենտրոն
Եթե միասին են, ուրեմն՝ բոլոր դժվարությունները հաղթահարելի են . «Զինվորի տուն»-ը պատմել է Վարդանի և Անահիտի սիրո պատմությունը (տեսանյութ)

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը տեսանյութ է հրապարակել՝ գրելով.

«Վարդանի համար՝ եթե կա ցանկություն, ուրեմն չկա դժվարություն: Եթե միասին են, ուրեմն՝ բոլոր դժվարությունները հաղթահարելի են: Եթե սպայի մասնագիտությունը փոխեց, ուրեմն ամեն ինչ հնարավոր է:

Զինվորի տանը վերականգնողական բուժում է անցել... դասընթացներ, նոր մասնագիտություն ձեռք բերել, հիմա էլ այստեղ աշխատում է:

Պատերազմը Վարդանի ու Անահիտի կյանքը բաժանել է «պատերազմից առաջ ու հետո»-ի: Այդ սահմանագիծը ընդամենը մեկ ակնթարթ էր, որ այնքան ամուր է միացրել այս երկուսին: Մահը մի քանի վայրկյանով վրա է հասել...Վարդանը դա հիշում է, պատմում, ամեն ինչ զգացել ու հասկացել է և չի հանձնվել:

Ինչպե՞ս պատահեց, որ զինվորի համար ամեն կիրակի, եկեղեցի քաղցրավենիք տանող աղջիկը նրա ճակատագրի կինը դարձավ: Ճակատագրով հետո նա ամենամեծ ուժն էր տալու, որ Վարդանը ապրեր: Եկեղեցին միավորեց նրանց և այն, ինչ հիմա են ապրում, Անահիտն իրենց սերը ստուգելու մեծ փորձություն է համարում»:

 

Լրահոս

Դիտել ավելին