Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473
    480

  • EUR

    546
    560

  • RUB

    6,7
    6,94

Կարևոր իրադարձություններ

 

Ի հեճուկս ձեզ, պարոն Թևանյան, այն թեզը թե իբր Հայաստանն է հրահրել պատերազմը, չի գտնելու որևէ աջակցություն ոչ Հայաստանում, ոչ աշխարհում. Ռուբեն Ռուբինյան

05 Հոկտեմբեր, 2021 14:05
Ի հեճուկս ձեզ, պարոն Թևանյան, այն թեզը թե իբր Հայաստանն է հրահրել պատերազմը, չի գտնելու որևէ աջակցություն ոչ Հայաստանում, ոչ աշխարհում. Ռուբեն Ռուբինյան

Այսօրվա ԱԺ նիստի ընթացքում Ռուբեն Ռուբինյանն անդրադառնալով Անդրանիկ Թևանյանի՝ իր հասցեին հնչած արտահայտությանն ի պատասխան ասաց․ «Պարոն Թևանյան, ոնց ասում էր ձեր առաջնորդը․ «Եթե ես թուրքական գործակալ լինեի էսպես կանեի»,- եթե ես ադրբեջանական գործակալ լինեի ԱԺ-ից կունենայի այն ելույթը, որը հենց նոր Դուք ունեցաք, որովհետև Դուք, մեկին մեկ կրկնեցիք էն բոլոր թեզերը, որ Ադրբեջանի ղեկավարությունը հնչեցնում է պատերազմի վերաբերյալ։

Մասնավորապես, ըստ Ադրբեջանական կողմի և ըստ Ձեզ պարոն Թևանյանը, պատերազմը հրահրել է Հայաստանը, ապակառուցողական հայտարարություններ և քայլերը արել է Հայաստանը, և չգիտեմ Դուք այդքան հեռու կգնաք թե ոչ, նրանք ասում են, որ հարձակվել է Հայաստանը։ Հուսով եմ էդ տիպի աբսուրդի ականատես չենք լինի, չնայած ես արդեն սկսել եմ հավատալ, որ կարող ա տենց աբսուրդների ականատես լինենք։ Ի հեճուկս Ադրբեջանի ղեկավարության և ի հեճուկս ձեզ, պարոն Թևանյան, այն թեզը թե իբր Հայաստանն է հրահրել պատերազմը, չի գտնելու որևէ աջակցություն ոչ Հայաստանում, ոչ աշխարհում։

Ագրեսորը Ադրբեջանն է, և ես հույս ունեմ, որ Ալիևը և դուք դա կհասկանաք և կընդունեք»։  

Լրահոս

Դիտել ավելին