Կարևոր իրադարձություններ

Մահվան ելքով վրաերթ Երևանում. Honda-ն Դանիել Վարուժանի դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղում մահացել է

03 Հոկտեմբեր, 2021 00:17
Մահվան ելքով վրաերթ Երևանում. Honda-ն Դանիել Վարուժանի դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղում մահացել է

Հոկտեմբերի 2-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում, Honda մակնիշի ավտոմեքենան՝ Սեբաստիա փողոցում, Դանիել Վարուժանի անվան դպրոցի դիմաց՝ վերգետնյա անցման տակ, վրաերթի է ենթարկել հետիոտնին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ մինչ դեպքի վայրում զննություն էր կատարում քննիչը, պարեկները պարզեցին, որ վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին