Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    490

  • EUR

    543,5
    555,5

  • RUB

    6,37
    6,61

Կարևոր իրադարձություններ

Սաակաշվիլին Վրաստան է վերադարձել պետական հեղաշրջում իրականացնելու համար. Կոբախիձե

02 Հոկտեմբեր, 2021 12:10
Սաակաշվիլին Վրաստան է վերադարձել պետական հեղաշրջում իրականացնելու համար. Կոբախիձե

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստան է ժամանել պետական հեղաշրջում իրականացնելու համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն՝ փոխանցում է РИА Новости-ն:

«Նա Վրաստան է եկել պետական հեղաշրջում իրականացնելու և երկրում անկարգություններ հրահրելու նպատակով։ Ըստ այդմ՝ իրավապահ մարմինները ձեռնարկել են բոլոր միջոցները՝ նրա նոր հանցագործությունը կանխելու համար»,- ասել է Կոբախիձեն:

Ավելի վաղ հայտարարվել էր Սաակաշվիլու ձերբակալման մասին:

Համացանցում տարածվել է Վրաստանի նախկին նախագահի տեսաուղերձը՝ ուղղված իր համակիրներին: Նա նշել է, որ վերադարձել է երկիր՝ «օգնելու իր ժողովրդին»: Սաակաշվիլին կոչ է արել չվախենալ ոչնչից և մասնակցել ՏԻՄ ընտրություններին:

Լրահոս

Դիտել ավելին