Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    490

  • EUR

    543,5
    555,5

  • RUB

    6,37
    6,61

Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է կատարել

01 Հոկտեմբեր, 2021 11:33
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է կատարել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հոկտեմբերի 1-ին, որոշում է ստորագրել վարչապետի աշխատակազմում նոր նշանակման մասին:

Որոշման մեջ նշվում է․

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշման հավելվածի 2.1-ին կետն ու Ջեմմա Սամսոնյանի դիմումը՝

1. Ջեմմա Արշավիրի Սամսոնյանին նշանակել վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության քաղաքացիական պաշտպանության և զորահավաքային ծրագրերի բաժնի պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ25-30.2-Ղ3-2)։

2. Ջեմմա Արշավիրի Սամսոնյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»,-նշվում է որոշման մեջ:

Լրահոս

Դիտել ավելին