Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473,5
    480,5

  • EUR

    547,5
    561,5

  • RUB

    6,74
    6,98

Կարևոր իրադարձություններ

 

Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի մշակման աշխատանքային խմբում գործուն ներդրում ունենալու համար խմբի աշխատակիցները խրախուսվել են ՀՀ ԿԳՄՍՆ շնորհակալագրով

27 Սեպտեմբեր, 2021 20:44
Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի մշակման աշխատանքային խմբում գործուն ներդրում ունենալու համար խմբի աշխատակիցները խրախուսվել են ՀՀ ԿԳՄՍՆ շնորհակալագրով

Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի մշակման աշխատանքային խմբում գործուն ներդրում ունենալու համար խմբի աշխատակիցները խրախուսվել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շնորհակալագրով:

Աշխատանքային խմբին ընդունել և շնորհակալագրերը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Փոխնախարարը շնորհակալագրերի հանձնումը որակել է որպես կատարված աշխատանքի գնահատանքի վկայություն և հույս հայտնել, որ համագործակցությունը կշարունակվի տարբեր ձևաչափերով և տարբեր ծրագրերի շրջանակներում:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ նախադպրոցական կրթության ոլորտը Կառավարության ծրագրի առաջնահերթություններից է, և մեծ տեղ է զբաղեցնում այդ ոլորտի առաջիկա բաեփոխումներին նվիրված հատվածը: Այն ներառում է թե՛ ենթակառուցվածքների զարգացումը, թե՛ շուրջ 500 մանկապարտեզներում անհրաժեշտ հիմնանորոգման, վերանորոգման աշխատանքները:

Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը՝ որպես փաստաթուղթ, մշակվել է առանց ֆիզիկական տարածության մեջ փաստացի հանդիպելու հնարավորությունների: Եվ ըստ փոխնախարարի՝ երբ փաստաթուղթը գործադրվի, լրացուցիչ փոփոխությունների, բարելավելու կարիք կլինի, և դա շարունակական աշխատանք է:

«Չնայած իրավիճակին և բարդություններին՝ երկխոսությունը ստացվեց, քանի որ կար փոխըմբռնում և գործն անելու կարևորության գիտակցում: Ձեր աշխատանքի և ջանքերի շնորհիվ դրվել են լավագույն հիմքերը»,- նշել է նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ նախարարության անունից համատեղ աշխատանքը բարձր է գնահատվում:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնն առաջիկայում սկսելու է նախադպրոցական կրթության ծրագրերի վերանայման աշխատանքները, և բոլոր դիտարկումները կարտացոլվեն դրանցում: Նա հույս է հայտնել, որ աշխատանքային խմբի անդամներն իրենց փորձառությունն ու գիտելիքը կծառայեցնեն՝ մասնակից դառնալով վերոնշյալ աշխատանքներին. «Հույս ունեմ՝ այս բոլոր փուլերում կկարողանանք համախմբել մեր ներուժը, որպեսզի մեր երեխաների համար ապահովենք որակյալ կրթություն»:

ԿԶՆԱԿ-ի կողմից նախատեսվում են նաև առաջիկա տարիներին նախադպրոցական կրթության ոլորտի աշխատակիցների վերապատրաստումներ, ինչպես նաև ատեստավորման ընթացակարգերի ներդրում, մասնագիտական շարունակական զարգացման, վարձատրության բարձրացման մեխանիզմների մշակում: Վերապատրաստումները կիրականացվեն նույն տրամաբանությամբ, ինչ դպրոցներում:

Աշխատանքային խմբի անդամները ևս շնորհակալություն են հայտնել արդյունավետ համագործակցության համար և վստահություն հայտնել, որ իրականացված աշխատանքով նոր թափ կտրվի նախադպրոցական կրթության զարգացման բոլոր ուղղություններին:

Լրահոս

Դիտել ավելին