Կարևոր իրադարձություններ

Բնակարանային գողություն Թաիրով գյուղում. Վաղարշապատի քրեական հետախույզների բացահայտումը

27 Սեպտեմբեր, 2021 15:36
Բնակարանային գողություն Թաիրով գյուղում. Վաղարշապատի քրեական հետախույզների բացահայտումը

Սեպտեմբերի 24-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ ձեռք բերեցին, որ օրեր առաջ Թաիրով գյուղում բնակարանային գողություն էր եղել։

Տվյալների համաձայն՝ Երևանում բնակվող 51-ամյա մի տղամարդ սեպտեմբերի 9-ի լուսադեմին մտել էր գյուղի Մայրաքաղաքային փողոցի տներից մեկն ու գողացել տանտիրուհու պայուսակը։

Քրեական հետախույզները սեպտեմբերի 24-ին կասկածվողին ներկայացրին բաժին, որտեղ պարզվեց, որ գողությունից հետո տղամարդը, փողը վերցնելով, պայուսակը նետել էր տուժողի տան հարակից տարածքը։

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

 

Լրահոս

Դիտել ավելին