Կարևոր իրադարձություններ

Լեռնաշեն գյուղի մոտակա սարալանջին հրդեհ է բռնկվել

27 Սեպտեմբեր, 2021 00:30
Լեռնաշեն գյուղի մոտակա սարալանջին հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 15:35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լեռնաշեն գյուղի մոտակա սարալանջին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության ատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 8 հա խոտածածկույթ:

Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:

 

Լրահոս

Դիտել ավելին