Կարևոր իրադարձություններ

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում 42-ամյա քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ ԱԻՆ

26 Սեպտեմբեր, 2021 23:14
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում 42-ամյա քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ ԱԻՆ

Սեպտեմբերի 26-ին, ժամը 18:40-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության ատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Ն․ Ա․-ին (ծնված 1979 թ․) պատգարակով իջեցրել են մոտ 200 մետր և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

 

Լրահոս

Դիտել ավելին