Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473,5
    480,5

  • EUR

    547,5
    561,5

  • RUB

    6,74
    6,98

Կարևոր իրադարձություններ

 

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորակը. կա տուժած

26 Սեպտեմբեր, 2021 10:21
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորակը. կա տուժած

Սեպտեմբերի 26-ին, ժամը 04:37-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes-Benz C180» մակինշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ․ Գ․, ծնված 1993 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և սահել ձորակը (մոտ 3 մ)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազատար խողովակից արտահոսքը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին և ուղևոր Գ․ Խ․-ին (ծնված 2000 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:

Լրահոս

Դիտել ավելին