Այսօր՝ ժամը 19:30-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայի «Կառավելլ» ռեստորանի մոտակայքում, 59-ամյա Արմեն Մ.ն իր վարած ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Անահիտ Ղ․-ին: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:
Աղբյուրի հաղորդմամբ, տուժածը նախ տեղում բուժօգնություն է ստացել դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից , իսկ հետո տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: